«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Նախօրեին Ազգային ժողովում գումարված արտահերթ նիստին, ի թիվս այլ ՀՀԿ-ական պատգամավորների, չի մասնակցել նաեւ Կարեն Կարապետյանը: Եվ եթե մյուս պատգամավորների բացակայելու պատճառները մեծամասամբ տեխնիկական են եղել, ապա վերջինս չի մասնակցել քաղաքական նկատառումներից ելնելով:
Ընդ որում, Կարեն Կարապետյանն արդեն երկար ժամանակ է, ինչ չի մասնակցում Ազգային ժողովի նիստերին, անգամ լինելով Գործադիր մարմնի անդամ` չի մասնակցում նաեւ այդ նիստերին եւ շփում չունի կուսակիցների հետ: Իսկ ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ ՀՀԿ-ականները մայիսի 1-ին խոչընդոտեցին եւ միայն մայիսի 8-ին ընտրեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եվ Կարեն Կարապետյանը մեղադրել էր նրանց` ասելով, թե եթե այդպես պետք է անեին, ապա պետք էր ի սկզբանե անել եւ մարդկանց զայրույթը չառաջացնել:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: