«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Կառավարությունը որոշել է պարզապես ծաղրել ժողովրդին՝ ամեն կերպ արդարացնելով թանկացումները եւ կոչ անելով զինվել համբերությամբ:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը երեկ հայտարարել է, թե իրենք ուսումնասիրություններ են կատարել կարագի, բենզինի եւ մսի շուկայում եւ պարզել, որ թանկացումները ոչ թե չարաշահումների հետեւանք են, այլ օբյեկտիվ հիմքեր ունեն:
Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ ասել է. «Նախ եւ առաջ թանկացումներն այնքան շատ չեն, ինչպես որ ներկայացնում են՝ կարագն է, բենզինն է, մսամթերքն է՝ 10 տոկոս եւ ձուկը, բայց շատ ապրանքներ կան, որոնք էժանացել են։ ...Մենք ի՞նչ պետք է անենք, ինչպե՞ս արձագանքեն։ Մենք չենք կարող այդ գները զսպել։ Այլ խնդիր է, որ մենք բարենպաստ պայմաններ ստեղծենք, որպեսզի մեր քաղաքացին կարողանա թանկացումներին դիմակայել։ Այդ ամեն ինչին համբերատար պետք է վերաբերվել»: Ի՞նչ է սա՝ ցինի՞զմ, ժողովրդին ծաղրե՞լ, թե սեփական անկարողությունը խոստովանելու տխուր փորձ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում