«Հրապարակ» թերթը գրում է.
«ՀՀԿ մեր աղբյուրները չեն բացառում, որ 18-ին ԲՀԿ-ն եւս մաս կկազմի կոալիցիային: Իր հերթին նեղ միջավայրում Գագիկ Ծառուկյանն ասել է. «Կառաջարկի Սերժ Սարգսյանը մտնել կոալիցիա՝ կմտնենք, չի առաջարկի՝ մենք չենք բաձրաձայնի։ Անկախ ամեն ինչից՝ բացի Սերժ Սարգսյանից, ես չեմ տեսնում երկրորդ մարդու, որ կկարողանա երկիրը ղեկավարել, Ղարաբաղը պահել»:
Ի դեպ, ուրբաթ երեկոյան Սերժ Սարգսյանը գնացել է Եղվարդ` Արամ Հարությունյանի քրոջ հոգեհանգստին, որից հետո էլ «հյուրընկալվել» է Ծառուկյանի Առինջի հայտնի այգում: Այդ իսկ պատճառով էլ ուրբաթ օրը նշանակված ՀՀԿ ԳՄ նիստը տեղի չի ունեցել:
Ինչ են խոսել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը, ոչ ոք չգիտի։ «Հենց այնպես հանդիպում տեղի չէր ունենա, այն էլ` Առինջում, հենց միայն հանդիպման փաստն ու վայրը մեսիջ են` ուղղված ոմանց»,- ասաց ՀՀԿ ԳՄ մեր աղբյուրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում