Հայաստանի շրջանների զգալի մասում նոյեմբերի 25-ի առավոտյան ժամերին սպասվում է թույլ ձյուն, տեղումների դադար կանխատեսվում է կեսօրից հետո: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նոյեմբերի 25-ին ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
Կապան-Գորիս-Սիսիան-«Զանգեր», Նոյեմբերյան-Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից' բոլոր վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: