«Փաստ» օրաթերթն անդրադարձել է նոյեմբերի 26–ին չորս անձանց դանակահարությանը, որոնցից երեքը ոստիկաններ են եղել։
Թերթը գրում է. «Դեպքը տեղի է ունեցել Կինոհայրենիքի հարեւանությամբ գտնվող մի շենքում, որտեղ ապրում է նաեւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Բնակիչների պատմելով, մի խումբ ոստիկաններ մինչեւ գիշերվա ժամը երկուսը մի լավ քեֆ են արել շենքի վերեւի հարկերից մեկում: Ապա մեծ աղմուկով, հասարակական կարգը խանգարելով, խումբ–խումբ իջել են աստիճաններով: Երկրորդ հարկի հարեւան 22–ամյա Վիգեն Ա.–ն, իբր, դիտողություն է արել աղմուկով իջնող չորս երիտասարդներին:
Վեճ է սկսվել: Արդեն առաջին հարկում սկսվել է ծեծկռտուքը: Մեկը՝ չորսի դեմ: Մեր տեղեկություններով՝ չորսից երեքը ոստիկաններ են եղել: Բայց հետաքրքիր է ծեծկռտուքի հետեւանքը: Չորսը՝ մեկի դեմ... ու բոլոր չորսն էլ՝ դանակահարված: Մի քիչ տարօրինակ է, չէ՞: Ինչո՞ւ չի նշվում, որ ոստիկանները գինովցած էին:
Ի դեպ, դանակահարող Վիգեն Ա.–ն, մեր տվյալներով, հաշվառման է վերցված հոգեբուժարանում»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում