«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«2018թ. ապրիլին ընդառաջ սկսվել է վարչապետ Կարեն Կարապետյանի PR-ը: Պարզ է՝ նա ցանկություն ունի շարունակել պաշտոնավարումը: Նկատենք՝ նոր Սահմանադրության համաձայն՝ երկրի փաստացի ղեկավարը լինելու ՀՀ վարչապետը: Ըստ այդմ, վարչապետի վրա է դրված երկրի արտաքին քաղաքականության, անվտանգության ու պաշտպանության բնագավառների պատասխանատվությունը:
Բայց «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ իր պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում Կարեն Կարապետյանը երբեւէ չի անդրադարձել արտաքին քաղաքականությանը եւ ուժային կառույցների գործունեությանը առնչվող խնդիրներին:
Նա երբեք չի խոսել այն մասին, թե ԼՂ խնդրի կարգավորումն ինքն ինչպես է պատկերացնում, չի խոսել ներքաղաքական կյանքի, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, թեեւ իշխող կուսակցությունում երկրորդ մարդն է եւ հավակնում է դառնալ առաջինը»:
Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: