«Փաստ» օրաթերթը գրում է.

Հուլիսին Արագածոտնի մարզպետ նշանակված Աշոտ Սիմոնյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Նորանշանակ Սիմոնյանը հայտարարագրել է յոթ անուն անշարժ գույք, որոնց մեծ մասը հողամասեր են: Այսպես՝ նա ունի հինգ հողամաս եւ մեկական բնակարան ու առանձնատուն:

Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 6 միլիոն 500 հազար դրամ, 12 հազար ամերիկյան դոլար ու 8 հազար եվրո: Եկամուտներ նույնպես ունեցել է, որոնք կազմել են 1 միլիոն 646 հազար դրամ ու ստացվել երկու տարբեր աշխատավարձերի հանրագումարից:

Ծնունդով թալինցի մարզպետը մասնագիտությամբ տնտեսագետ է, տնտեսագիտական գիտությունների թեկնածու։ Խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ ՀՅԴ համամասնական ցուցակում զբաղեցնում էր 14–րդ տեղը: Մինչ այս նշանակումը «Ամինտաս Գրուպ» ՍՊԸ–ի տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում