«Ժամանակ» օրաթերթը գրում է.
«Այսօր կառավարությունն իր նիստում գազի վերաբերյալ երկու որոշում է հաստատելու: Որոշումների համաձայն՝ պետք է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև 2013թ. տեղի ունեցած հայտնի գործարքի՝ «ՀայՌուսգազարդ» ընկերության վերջին 20 տոկոսն էլ «Գազպրոմին» տալու վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարվեն: Ընդ որում՝ նույն որոշումը պետք է ընդունի նաև ՌԴ կառավարությունը:
Արդեն հետագա արձանագրություններում նշվում է, որ համաձայնագրի կետերից մեկում 2017թ. նոյեմբերի 1-ը պետք է փոխել 2018թ. նոյեմբերի 1-ը ժամկետով: Ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է գազի գնին:
Երկկողմանի այս որոշումներով ՌԴ-ն ՀՀ-ին մատակարարվող գազի գինը հաջորդ տարվա համար թողնում է անփոփոխ՝ 1000 խորանարդ մետրի համար 150 դոլար»:
Առավել մանրամասն` «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: