Թուրքիայում դատախազությունը 121 պատգամավորի անձեռնմխելիությունը դադարեցնելու պահանջագրեր է ներկայացրել մեջլիսի ղեկավարությանը, որպեսզի նրանց դեմ իրավական գործընթաց սկսվի: Այս մասին գրում է Demokrathaber.org-ը:
Այդ պատգամավորներից մեկը Կարո Փայլանն է: Ցանկում նաեւ երկրի գլխավոր ընդդիմադիր`Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդը` Քեմալ Քըլըքչադրօղլուն: Ընդ որում՝ այս կուսակցությունը կողմ էր քվեարկել մի քանի ամիս առաջ ընդունված օրենքին, որով էլ թույլատրվել է պատգամավորներին զրկել անձեռնմխելիությունից:
Կան պատգամավորներ, որոնց վերաբերյալ տարբեր գործեր հարուցելու նպատակով ներկայացվել են միանգամից մի քանի պահանջագիր:
Ներկայացված պահանջագրերից 46-ը վերաբերվում է քեմալական կուսակցության պատգամավորներին, 75-ը՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը: 3 պահանջագիր է ուղարկվել ԺԴԿ-ի համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի վերաբերյալ, որն արդեն այլ քրեական գործերի շրջանակներում զրկված է անձեռնմխելիությունից ու կալանավորվորված: