Ուկրաինայի Գերագույն ռադան վաղաժամկետ դադարեցրել է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Վիտալի Կլիչկոյի լիազորությունները: Մանդատը վայր դնելու մասին Կլիչկոյի հայտարարությունը հավանության են արժանացրել անհրաժեշտ առնվազն 226 խորհրդարանականներից 255-ը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Կլիչկոն ինքն է խնդրել կասեցնել իր պատգամավորական լիազորությունները՝ կապված Կիևի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու հետ: Վիտալի Կլիչկոն համապատասխան դիմումը ներկայացրել է երեկ:

 

Կիևի բնակիչները նրա օգտին են քվեարկել մայիսի 25-ին՝ նախագահի ընտրություններին զուգահեռ: Կլիչկոն Կիևի քաղաքապետ է դարձել' ստանալով քվեարկողների ձայների 57%-ը: