ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը պատասխանել է արդվեցիների բաց նամակ-դիմումին:
Հիշեցնենք՝ «Արդվի-Լոռի» նախաձեռնող խումբը Լոռու մարզի Արդվի գյուղի անունից բաց նամակ-դիմում է ուղարկել Լոռու մարզից ընտրված և լոռեցի ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանին, Կարեն Կարապետյանին, Էդուարդ Շարմազանովին, Արկադի Համբարձումյանին, Էդմոն Մարուքյանին, Մանե Թանդիլյանին, Վանիկ Ասատրյանին, Արմենուհի Կյուրեղյանին` խնդրելով աջակցել Արդվի գյուղին Շեկաղբյուրի ծրագիրը կանգնեցնելու հարցում:
Էդմոն Մարուքյանի պատասխանը հետևյալն է.
«Հարգելի գործընկեր,
Հայտնում եմ իմ աջակցությունը Արդվի գյուղին՝ Շեկաղբյուրի ծրագիրը կանգնեցնելու հարցում»: