ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը կողմ է քվեարկելու Ընտանեկան բռության մասին օրենքին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց պատգամավորը՝ «Ընտանեկան բռնության կանխարգելմանմասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

«Ես ցանկացած բռնության դեմ եմ, անկախ նրանից, թե որտեղ է կատարվել բռնությունը, մանավանդ՝ ընտանիքում: Ներկայացված վիճակագրական տվյալները Հայաստանում անբարենպաստ ընտանիքների վերաբերյալ, որտեղ հնարավոր է բռնություն, ինձ համար խիստ կասկածելի է և ես չգիտեմ, թե որ վիճակագրական ծառայությունը կամ սոցիոլոգիական հարցումների արդյունքում են այդ թիվը ստացել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իր համար խիստ կասկածելի են այդ արդյունքները:

Նրա խոսքով՝ ինչ-որ նախատեսված է այս օրենքում, մենք քրեական և քաղաքացիական օրենսգրքերում ունենք. «Առանձնապես մի՛ մտահոգվեք, որևիցե խնդիր չկա և օրենքը մեր ավանդական ընտանիքներին որևէ վնաս չի բերելու: Իսկ օրենքի հետ կապված՝ մարդկանց վատ վերաբերմունքը պայմանավորված է նրանով, որ մենք չկարողացանք ժողովրդին մանրակրկիտ, ճիշտ իրազեկել և ներկայացնել օրենքի բովանդակությունը»,- ընդգծեց Սարգսյանը: