Գյումրիում դեկտեմբերի 6-ին ավազակային հարձակման է ենթարկվել 44-ամյա կինը: Երկու անձինք ապօրինի մուտք են գործել բնակարան և դանակի սպառնալիքներով իրենց հետ տարել են տարբեր տեսակի գույք:
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը նշեց, որ իր հանձնարարությամբ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ 175 հոդվածի 2 մասի 1, 2,3 և 4 մասի հատկանիշներով.կատարվում է նախաքննություն:
«Հանձնարարություն է տրվել նաև Շիրակի մարզային վարչության պետին հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկելու օպերատիվ միջոցառումներ»,- նշեց Գաբրիելյանը:
Որոշ տեղեկությունների համաձայն` 44-ամյա կինը Գյումրիի դպրոցներից մեկի փոխտնօրենն է: