ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանը հայտարարել է' ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը շատ բացասական նախադեպ է ստեղծում: Նալբանդյանը նշել է, որ ԵԱՀԿ բուն էությունը խնդիրները երկխոսության ու համագործակցության միջոցով հանգուցալուծելն է, այլ ոչ թե մասնակից մի պետության դիրքորոշումը ի վնաս մյուսների և ողջ կազմակերպության պարտադրելը: «Նախարարական խորհուրդները հնարավորություն են ընձեռում խոսել ձեռքբերումների և ապագայի տեսլականի մասին: Այնուամենայնիվ, հավասարապես կարևոր է բաց չթողնել այս հնարավորությունը' անկեղծ կերպով քննարկման առարկա դարձնելու համար կազմակերպության բացթողումները: Ադրբեջանի՝ ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման կոնսենսուսին միանալուց հրաժարվելը վնաս հասցրեց ոչ միայն ԵԱՀԿ դաշտային առաքելությունների գործունեության միասնականությանը, այլև կազմակերպության շրջանակներում ընդգրկուն համագործակցություն ծավալելու կարողությանը»,- ասել է ՀՀ արտգործնախարարը:
Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ հանձնառությունները չհարգելուց և կազմակերպության գրասենյակը սեփական երկրում փակելուց հետո Ադրբեջանը թիրախավորեց և փակեց ԵԱՀԿ վերջին լիարժեք գործող առաքելությունը տարածաշրջանում: Նալբանդյանն առանձնահատուկ ցավալի է համարել այն, որ գրասենյակը փակվեց' ի հեճուկս դրա պահպանման ցանկության ու այդ ուղղությամբ գործադրած շարունակական ջանքերի ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵԱՀԿ մասնակից բոլոր երկրների կողմից' բացառությամբ Ադրբեջանի: «Ցանկանում ենք հիշեցնել, որ ԵԱՀԿ և՛ գերմանական, և՛ ավստրիական նախագահությունները հերքեցին Ադրբեջանի' երևանյան գրասենյակի հասցեին հնչեցրած մեղադրանքները: Զարմանալի չէ, որ Ադրբեջանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակին մարտահրավեր նետելիս, հայտնվեց մեկուսացման մեջ»,-նշել է Էդվարդ Նալբանդյանը:
Նա շեշտել է, որ Հայաստանը վճռական է շարունակել սերտ համագործակցությունը ԵԱՀԿ շրջանակներում, և «Հայաստանի հետ համագործակցության ծրագիրը» լավ հնարավորություններ է ընձեռում այդ առումով:
Նալբանդյանը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը բացասական նախադեպ է որակել
17:22 - 7.Դեկտեմբեր.2017
Առաջարկում ենք նաև
30/05/17 20:07
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը վստահեցրեց, որ երևանյան գրասենյակի փակումը համագործակցության ավարտը չէ
08/05/17 13:38
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումն ավելի մեծ հարված է ԵԱՀԿ-ին, քան Հայաստանին. Պյոտր Սվիտալսկի
27/04/16 20:32
Արգո Ավակովը կարևորել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ ՀՀ ոստիկանության փոխգործակցության բարձր մակարդակը
13/02/15 20:55
ՀՅԴ անդամները հանդիպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին
07/06/18 12:39
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի հայտարարությունը
13/04/18 15:12
ԵԱՀԿ-ն Ադրբեջանի նախագահական ընտրությունները ընտրատեղամասերի 12 տոկոսում գնահատել է բացասական
19/01/18 01:18
ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները
08/12/17 18:07
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
03/09/17 15:51
ՌԴ ԱԳՆ-ն որպես «զավթում է» որակել ԱՄՆ-ում ռուսաստանյան դիվանագիտական օբյեկտների փակումը
06/05/17 10:16
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կփակվի
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան