Իրաքի զինվորականները աշխարհազորայինների աջակցությամբ ահաբեկիչների դեմ իրականացվող օպերացիայի շրջանակում Սիրիայի սահմանին ընդլայնել են վերահսկողությունը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Աշխարհազորայինները և Իրաքի բանակը կարողացան հասնել իրաքա-սիրիական սահման և հանդիպել այնտեղ զինվորականների հետ, որոնք տեղաշարժվում էին Ռավա և Էլ Քաիմ շրջաններից»,-հայտնում է աշխարհազորայինների լրատվական ծառայությունը:
Ռավան և Էլ Քաիմն ավելի վաղ ազատագրվել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից:
Լիբանանյան «Ալ-Մայադի» հեռուստաընկերությունը հայտնում է, որ աշխարհազորայինները տեղեկացնում են սահմանի ամբողջական ազատագրման մասին: