Իրաքի զինվորականները մայիսի 27-ին հայտնել են, որ մահմեդականների սուրբ Ռամադան ամիսի առաջին օրը սկսել են գրոհը Մոսուլի արևմուտքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթակայության տակ գտնվող թաղամասերի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Իրաքի միավորված զորքը սկսել են գրոհը ահաբեկիչների ենթակայության տակ գտնվող տարածքները ազատագրելու նպատակով, մասնավորապես Տիգրիս գետի աջ ափի տարածքները»,- նշել է ազատագրման օպերացիայի հրամանատար Աբդել-Ամիրա Յարալուն:
Նրա Խոսքով՝ զորքը հարձակվել է Շիֆա թաղամասի և հանրապետական հիվանդանոցի վրա, դաշնային ոստիկանությունը գրոհել է Զանջիլի թաղամասը, իսկ հակաահաբեկչական ստորաբաժանումները օպերացիան իրականացնում են Սախա թաղամասում:


Կոալիցիոն զորքերը ԱՄՆ-ի գլխավորությամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ամենամեծ հենարանը համարվող Մոսուլ քաղաքի ազատագրումը սկսել էին դեռևս 2016 թվականի հոկտեմբերից: