Թուրքիայում բնակվող ադրբեջանցի քաղաքագետ Օրխան Գաֆարլըն Facebook-ի իր էջում հայտնել է, որ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման կազմում կռվողների 10 տոկոսը ադրբեջանցիներ են:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով axar.az-ը, նա նշել է, որ ԻԼԻՊ-ի մարտիկների 35 տոկոսը կազմում եմ նախկին ԽՍՀՄ երկրներից ժամանածները:

 

«Այդ 35-տոկոսանոց խմբի մեջ 10 տոկոսը կազմում են Ադրբեջանի քաղաքացիները: Եթե Ադրբեջանից եկածների թիվը շարունակի մեծանալ, ապա ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակում ԻԼԻՊ-ի կազմում առանձին ադրբեջանական հրամանատարություն կստեղծվի», -ասել է թուրքաբնակ ադրբեջանցի քաղաքագետը:

 

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ ԻԼԻՊ-ի կազմում կռվող մարտիկների 10 տոկոսից ավելի թուրքեր են:

 

Իրաքի եւ Սիրիայի հյուսիային հատվածներում «Իսլամական պետություն» հռչակած ԻԼԻՊ-ի ղեկավարները հայտարարել են, որ իրենց հաջորդ թիրախը կլինեն Թուրքիան եւ Ադրբեջանը:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում եւ Իրաքումկառավարության զորքերի դեմ մարտերում այս տարվա ընթացքում ԻԼԻՊ-ի կազմում կռվող 100-ից ավելի, իսկ վերջին երկու տարվա ընթացքում' 200-ից ավելի ադրբեջանցիներ են զոհվել:-