Իրաքի զորքերը Էր-Ռամադի քաղաքում գերի են վերցրել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկին, գրում է RIA Novosti-ն:

 

 

Գերի վերցված պարագլխի անունը չի նշվում:

 

 

Ներկայումս Իրաքի բանակը' ռազմաօդային ուժերի, ժողովրդական աշխարհազորայինների մարտիկների և ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ավիացիայի աջակցությամբ Անբար գավառում շարունակում է ահաբեկիչների դեմ ծավալուն օպերացիան: