«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Սիրիայի Դեյր Էզ Զոր քաղաքի վրա հարձակման ժամանակ գերի է վերցրել առնվազն 400 խաղաղ բնակիչների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Գերիների թվում կան սիրիական բանակի մարտիկների ընտանիքների անդամներ: Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը' վկայակոչելով Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

 

 

Ավելի վաղ սիրիական ՍԱՆԱ գործակալությունը հաղորդել է, որ Դեյր Էզ Զոր քաղաքի վրա հարձակման ժամանակ սպանվել է առնվազն 300 մարդ: