Սիրիայի Համա նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները մահապատժի են ենթարկել առնվազն 30 խաղաղ բնակիչների: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը' հղում Սիրիայում մարդու իրավունքների հարցով դիտորդական խորհրդին:
«Առնվազն 30 մարդ մահապատժի է ենթարկվել այրման, գլխատման ու գնդակահարման ճանապարհով», - հայտարարել են կազմակերպությունում:
Նշվում է, որ գրոհայինների զոհերի թվում կանայք և երեխաներ են:
Ըստ տեղական հեռուստատեսության ռեպորտաժների' իշխանամետ ուժերը «զեկուցել են ահաբեկչական հարձակման» մասին, սակայն զոհերի մասին տեղեկատվություն չի հաղորդվել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կանադան սկսում է ռմբակոծել Սիրիայում տեղակայված «Իսլամական պետության» դիրքերը: