Աբբաս Մեդլեհը՝ «Իսլամական պետություն» խմբավորման կողմից գերվածների թվում երկրորդ լիբանանցի զինվորը Սիրիային սահմանակից Արսալ քաղաքի վրա օգոստոսյան հարձակման ընթացքում, ենթադրաբար, սեպտեմբերի 6-ին գլխատվել է:
Գերու մայրը հայտնել է, որ որդուն ճանաչել են հաշվեհարդարի տեսարանի լուսանկարներում, որոնք համացանցում են հայտնվել:
«ԻՊ»-ն հայտարարության մեջ նշվում է, որ Մեդլեհն իբր փորձել է փախչել,ըստ «News.am»-ի՝ հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նախկինում գրոհայինները սպառնում էին երեք օրը մեկ գերի սպանել, եթե ազատ չարձակեն խմբավորման անդամների, որոնք լիբանանյան բանտերում են:
Արսալի վրա հարձակման զոհ է դարձել 20 լիբանանցի ուժային եւ 16 քաղաքացիական անց: Իշխանության տվյալների համաձայն՝ սպանվել է «մի քանի տասնյակ» հարձակվող:
29 գերիների մի մասը ենթադրաբար գտնվում է այլ ծայրահեղական խմբավորման ձեռքում, որը գործում է Սիրիայում՝ «Ֆրոնտա ալ-Նուսրա»:
Անցյալ շաբաթ գրոհայինները Կարմիր Խաչի միջոցով վերադարձրել են իրենց կողմից գլխատված լիբանանցի սերժանտ Ալի Սայեդի մնացորդները:
Բացի այդ, նրանք սպանել է նախկինում գերված ամերիկացի երկու լրագրողի: Նաժաթ Ջեյմս Ֆոուլին գլխատվել է օգոստոսին, Սթիվեն Սոթլոֆը՝ սեպտեմբերին:
Արսալի հարձակումն ամենալուրջ միջադեպն է դարձել լիբանանա-սիրական սահմանին վերջին տարիների ընթացքում: