Համաձայն Human Rights Watch-ի կազմած 113-էջանոց զեկույցի' գրոհայինների կողմից Սիրիայում պատժիչ գործողությունների արդյունքում զոհվել է 190 խաղաղ բնակիչ: Գրոհայինների կողմից պատանդ է վերցվել 200-ից ավել մարդ: 19 ականատեսների վկայության հիման վրա կազմած զեկուցում նշվում է, որ պատժիչ գործողությունը գրոհայինների կողմից կազմակերպվել է օգոստոսի 4-ին Սիրիայի Լաթաքիա նահանգում: Գործողությունների հիմնական մասը տարվել է Սիրիայի իշխանությունների հետ համագործակցող ալավիներով բնակեցված բնակավայրերում:
Միաժամանկ, ինչպես տեղեկացնում է ИТАр-ТАСС-ը, այսօր մայրաքաղաք Դամասկոսում առևտրի կենտրոնում որոտացած պայթյունից զոհվել է 11 մարդ, ևս 23-ը վիրավորվել են:
Ականներ են պայթել նաև Ալ Մաունա հիվանդանոցի մոտակայքում, որոնք խլել են 12 խաղաղ քաղաքացու կյանք: Եվս 23-ը վիրավորվել են: