Սիրիայի հյուսիսում, գերազանցապես՝ քրդաբնակ շրջաններում, սիրիացի ապստամբ գրոհայինները սպանել են 450 խաղաղ բնակչի, որոնց թվում՝ 120 երեխա. գրում է Press TV-ն: Ինչպես հայնտի է դարձել, «Նուսրայի ճակատ» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները հարձակում են գործել Ռաքքա նահանգի Թալ Աբյադ շրջանը, որի արդյունքում սպանվել է 330 կին և անօգնական ծերունի, ինչպես նաև 120 երեխա. հայտնում է գործակալությունը:
Հարձակումը տեղի էր ունեցել «Նուսրայի ճակատի» կողմից 200 քուրդ գրոհայինի առևանգումից 1 շաբաթ անց:
Վերջին շաբաթներին սիրիայի հյուսիսում Ալ Քաիդայի զինված համախոհների, որոնց թվում է «Նուսրայի ճակատը», և քուրդ գրոհայինների միջև սաստկացել են բախումները այն բանից հետո, երբ օտար միջամտությանը դեմ հանդես եկող քուրդ ապստամբները այդ շրջանից կարողացան դուրս մղել զինված գրոհայիններին: