Այսօր՝ մարտի 15-ին, Հալեպ նահանգի թուրքական կողմից վերահսկվող հյուսիսային մասում գտնվող նավթատար տանկերը հրթիռակոծության են ենթարկվել, հայտնում է սիրիական իշխանամետ «Ալ Վաթան» թերթը:
«Անհայտ ծագման մի քանի հրթիռներ հարվածել են Հալեպի հյուսիսային նահանգի Ալ-Համրան գյուղի օբյեկտին, որտեղ տեղակայված են թուրքամետ զինված խմբավորումներին պատկանող նավթային բաքեր և նավթավերամշակման գործարաններ, ինչի արդյունքում՝ հրդեհ է բռնկվել», - գրում է թերթը: Պարբերականի համաձայն՝ պայթյունների ու հրդեհի արդյունքում՝ բազայի աշխատակիցներ են վիրավորվել: Ինչպես նշվում է, մեկ շաբաթ առաջ նույն տարածքում նմանատիպ հարվածի արդյունքում՝ այրվել էր առնվազն 200 բեռնատար՝ «գողացված» սիրիական նավթով։