Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը կոչ է արել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդին Փարիզում, Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հորդորել վերջինիս ազատ արձակել ադրբեջանցի քաղբանտարկյալներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:
Իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ, մասնավորապես, խոսվում է Խաղաղություն և ժողովրավարություն ինստիտուտի հիմնադիր տնօրեն Լեյլա Յունուսին, նրա ամուսնուն' Արիֆ Յունուսին, իրավապաշտպաններ Ինթիգամ Ալիևին և Ռասուլ Ջաֆարովին ազատելու մասին:
Հոկտեմբերի 27-ին Իլհամ Ալիևը կժամանի Փարիզ, որտեղ կհանդիպի Ֆրանսիայի Նախագահին: Ավելի ուշ արդեն կկայանա հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: