Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալներով Իրաքի սունիական շրջանում իրաքցի զինվորականները սպանել են 250 գերու:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով BBC-ն, զանգվածային սպանության պատասխանատվությունը կրում է Իրաքի բանակը: Կազմակերպությունում վստահ են , որ Իրաքի պաշտպանության նախարարությունն այդ քայլը ձեռնարկել է ի պատասխան ԻԼԻՊ-ի գրոհայինների հարձակումների Իրաքի հյուսիսում:
Կազմակերպության տվյալներով' Իրաքի բանակում հիմնականում ծառայում են շիաներ, որոք նման զանգվածային սպանություն իրականացրել են նաեւ հունիսին կրկին երկրի սունիական շրջաններում: