Թուրքիայում համացանցի ազատությունը բավականին վատ վիճակում է:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, այս մասին հայտարարել է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը:

 

Կազմակերպության համացանցային հետազոտություններ իրականացնող աշխատակից Քինթիա Ուոնգը նշել է, որ թուրքական կառավարությունը պետության հասցեին հնչող քննադատություններին պատասխանել է համացանցային գրաքննությունն ուժեղացնելով և սոցիալական մեդիայի օգտատերերի դեմ հետաքննություններ սկսելով: Ուոնգը կոչ է արել այս օրերին Ստամբուլում ՄԱԿ-ի կողմից կազմակերպված միջազգային ինտերնետ ֆորումին մասնակցող երկրներին աչք չփակել Թուրքիայի նման պահվածքի վրա, որը Human Rights Watch կազմակերպության մասնագետը որակել է որպես «հետադիմական»:

 

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Թուրքիային հրաժարվել համացանցային կայքէջերը փակելուց և սոցիալական մեդիայի օգտատերերի նկատմամբ հետաքնննություն սկսելուց: