«Իսլամական պետության» ահաբեկիչները սիրիական Հոմս նահանգում տասնյակ քրիստոնյաների են առևանգել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ընդհանուր առմամբ գերի է ընկել 230 մարդ, որոնց մեծամասնությունը կանայք ու երեխաներ են: Հանցագործությունները տեղի են ունեցել Կարյատեյն քաղա քում, որը նախօրեին գրավել էին ահաբեկիչները: Քաղաքը գտվում է Թադմուր պատմական քաղաքի մերձակայքում:
Արաբական մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ' ահաբեկիչների մոտ գերի են ընկել շուրջ 100 ասորի ընտանիքներ: Բացի այդ, մեծ թվով բնակիչներ ահաբեկիչների հարձակումների հետևանքով հեռացել են իրենց բնակավայրերից: Աղբյուրի տեղեկցմամբ' ահաբեկիչները վերահսկողություն են հաստատել Սադադ գյուղաքաղաքի մոտ գտնվող ալ Հաուարին գյուղի վրա:
Ավելի վաղ՝ փետվարին, ԻՊ-ի ահաբեկիչները Հասաքեի նահանգում 235 ասորիների էին գերի վերցրել՝ գրավելով նահանգի զգալի տարածքներ: