ՄԱԿ-ը պահանջել է ազատ արձակել կազմակերպության 12 աշխատակիցներին, որոնց Հարավային Սուդանում պատանդ են վերցրել ապստամբները: Երկուշաբթի՝ հոկտեմբեր 26-ին ապստամբները հարձակվել են Նեղոս գետով լողացող վառելիքով, զենքով և սարքավորումներով բեռնատար նավի վրա, որոնք նախատեսված են եղել միջազգային խաղաղապահների համար, հայտնում է lifenews-ը:

 

ՄԱԿ-ի պաշտօնական ներկայացուցիչ Ստեֆան Դուժարիկը պահանջել է, որպեսզի առաքելության աշխատակիցները «անհապաղ ազատ արձակվեն»: Նա ընդգծել է, որ խաղաղապահների վրա հարձակումը կարող է ռազմական հանցագործություն համարվել: Զինյալներն արդեն ազատ են արձակել 20 «երկնագույն սաղավարտների», սակայն շարունակում են գերության մեջ պահել ևս 12 մարդկանց:

 

2013 թ.-ի վերջից Սուդանում պայքար է մղվում կառավարական ուժերի և երկրի բանակից անջատված ապստամբների միջև: Հակամարտությունից ի վեր երկիր է ժամանել ՄԱԿ-ի 12 500 խաղաղապահ: