Shamshyan.com. Այսօր Աֆղանստանի Ֆարյաբ նահանգում «թալիբան» արմատական խմբավորման անդամները ներխուժել են տեղի ոստիկանական բաժանմունքը ու սպանել ավելի քան 28 ոստիկանի: Ականատեսները հաստատում են, որ նրանք պատանդ են վերցրել ևս 40 ոստիկանի:
Աֆղանական ազգային բանակի ներկայացուցիչները հաստատել են այս միջադեպն ու հայտնել, որ վերահսկում են իրավիճակը իսկ բանակի ռազմական ոգին բարձր է քան երբևէ:
Նշենք, որ հաջորդ տարի 2014 թ-ին օտարերկրյա ռազմական կոնտինգենտը կլքի Աֆղանստանը ու երկրի անվտանգության պատասխանատվությունը ամբողջությամբ կընկնի երկրի ոստիկանության ու բանակի վրա: