Իրաքի զինված ուժերի ներկայացուցիչները հայտարարել են այն մասին, որ երկրի հյուսիսում գտնվող Բայջի քաղաքում հայտնաբերել են 19 զանգվածային գերեզման. փոխանցում է lifenews-ը:

 

 

Գերեզմաններում եղել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 365 գրոհայինի մարմին:

 

 

Սպաներից մեկի խոսքով' մարմինների հիմնական մասը գտնվել է եղբայրական գերեզմաններում: Զինծառայողղը չի հստակեցրել, թե երբ են մարմինները թաղվել և ինչպես է հաջողվել պարզել, որ նրանք ԻՊ-ի գրոհայիններ են: