Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի դուստրը կանացի նեքնազգեստների և ինտիմ աքսեսուարների խանութ է բացել: Սեքսի թեման Չեչնիայում տաբու է, ըստ այդմ՝ խանութը գովազդվում է սահմանափակ թվով մարդկանց շրջանում:
Նոյեմբերի վերջին Գրոզնիի կենտրոնում տեղի ունեցավ "Lady A" խանութ-սրահի բացումը:Այդ իրադարձությանն անդրադարձել են չեչեն հայտնի բլոգերները: Այշատը նաև Firdaws իսլամական մոդայի տան տնօրենն է, այդ մուլտի բրենդային սրահում վաճառվում են կանացի ներքնազգեստի՝ եվրոպական և ամերիկյան հանրահայտ ապրանքանիշեր: Խանութում հնարավոր է ձեռք բերել նաև ինտիմ խնամքի միջոցներ: Խանութ-սրահի պաշտոնական էջում նույնիսկ գովազդվում է մերսման քսուկ, որը թույլ է տալիս փորձել զուգընկերոջ համը:
Գաղտնիք չէ, որ Չեչնիան իսլամական տարածաշրջան է: Սեքսի թեման այստեղ տաբու է, տղամարդիկ չեն դիպչում իրենց կանանց այլ տղամարդկանց ներկայությամբ, որոշ ընտանիքներում տղամարդիկ չեն խոսում միմյանց հետ ծնողների ներկայությամբ:Բացի այդ, ինքը՝ Ռամզան Կադիրովը բազմիցս նշել է, որ ավանդական իսլամական արժեքների կրող է: Նմանատիպ խանութ-սրահի բացումն արժանացել է չեչեն կանանց ոչ միանշանակ արձագանքին, սակայն ակնհայտ է՝ եթե բացվել է նման վաճառքի կետ, ապա առկա է դրա պահանջարկը: