Հայաստանի Հանրապետության սահմանի հյուսիս- արևելյան հատվածում դեկտեմբերի 11-ին մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք է ստացել շարքային Արթուր Գարիկի Դանիելյանը (ծնվ. 1998թ.): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ներկայում զինծառայողը գտնվում է Բերդի հոսպիտալում, վիճակը կայուն ծանր է: