Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, Արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված նույն բաժնի ավագ քննիչ Էդուարդ Թումաղայանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշով։

Նշված քրգործը հարուցվել է Երևանի բնակիչ՝ 31-ամյա Հայկ Խաչատրյանի նկատմամբ, ով կասկածվում է գողություններ կատարելու մեջ։ Քննչական բաժինը հսկայածավալ և օպերատիվ աշխատանքների արդյունքում պարզել է, որ Հ. Խաչատրյանը Երևանում «Գում»-ի շուկայի մոտ կատարել է անհայտ ծագման մսի գողություն և այն իրացրել է քննությամբ դեռևս չպարզված անձանց։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի