Օդեսայում ձերբակալվել է օտարերկրյա «օրենքով գող»: Օդեսայի մարզի ազգային ոստիկանության գլխավոր վարչությունը հայտնում է, որ դեկտեմբերի 15-ին քաղաքում ձերբակալել եւ ստիպողաբար արտաքսել են հերթական «օրենքով գողին», ինչին նպաստել է ոստիկանների, սահմանապահների եւ Պետական միգրացիոն ծառայության մասնագետների համատեղ աշխատանքը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
Տարածաշրջանային ոստիկանության գլխավար գրասենյակի ղեկավար Դմիտրի Գոլովինն ասում է, որ վերջին շրջանում Կովկասի տարածաշրջանից քրեական աշխարհի ներկայացուցիչների կողմից Օդեսա ներթափանցելու բազմաթիվ փորձեր են նկատվում:
Այսպես կոչված «օրենքով գողերը» փոձում են իրենց վերահսկողության տակ վերցնել «պայուսակ գողացողների» հանցավոր խմբերին, բնակարանային գողերին եւ մեքենա գողացողներին:
«Բացի այս, նրանք նաեւ ձգտում են այստեղ ձեւավորել նոր էթնիակկան հանցավոր խմբավորումներ»,-ասել է Գոլովինը:
Ազգային ոստիկանության մարզային վարչության հաղորդակցությունների բաժնից տեղեկացրել են, որ խոսքը մի քանի անգամ դատապարտված 39-ամյա քրեական շրջանակներում «հեղինակության» մասին է, որի մուտքը Ուկրաինա արգելված է:
«Կոբա» մականունով ձերբակալվածը Օդեսա է եկել «պայուսակ գողացողների» հանցավոր խմբերի, բնակարանային գողերի գործողությունները համակարգելու համար: