ԼՈՒՐԵՐ.com-ի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ իրավապահները Հայաստանից երրորդ երկիր են արտաքսել օրենքով գողեր՝ 51-ամյա Ալեքսանդր Մակարյանին՝ մականունը Ալո, և 37-ամյա Նորայր Փիլոյանին՝ մականունը Քոնչ:

 

Ըստ տեղեկությունների՝ վերջիններս քաղաքական նկրտումներ են դրսևորել և գողական աշխարհի միջոցով ցանկացել են ներգրավվել առաջիկա ընտրական պրոցեսների մեջ, որը կանխվել է այս կերպ:

 

Նշենք, որ թե’ Ալոն, թե’ Քոնչն ակտիվ ներգրավված են Հայաստանի քրեական իրադարձությունների մեջ և լուրջ դերակատարում ունեն քրեակատարողական հիմնարկներում կատարվող իրադարձություններում: Այսպես ասած՝ համարվում են «ակտիվ գողեր»:

 

ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես այս լուրը դեռ չի հաստատել:

 

Ալո

 Քոնչ