Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը կանցկացվի հունվարի 22-26-ը Ստրասբուրգում: ԵԽ խորհրդարանական վեհաժողովում կընտրեն ԵԽԽՎ նախագահին, մարդու իրավունքների նոր հանձնակատարի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի:
Հայաստանի Հանրապետության Նախագահի ելույթից բացի, նախատեսվում են նաև Ավստրիայի նախագահի, Դանիայի վարչապետի ելույթները: