Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Սիրիայի հայաբնակ Քեսաբի շրջանի հարցով Հաագայում հանդես կգա հայտարարությամբ: Այդ մասին թվիթերյան իր էջում գրառում է կատարել ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը:
«Քիչ անց Նախագահ Ս. Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում հանդես կգա մամուլի համար հայտարարությամբ»,- հայտնել է Սաղաթելյանը: