Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունն իրեն հրավիրել է հարցաքննության՝ ցույց տալով լրագրողներին ստացած ծանուցագիրը: Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը, Սաակաշվիլիի հարցաքննությունը նշանակված է դեկտեմբերի 26-ին:

Սաակաշվիլին նշել է, որ ի սկզբանե հարցաքննությունը նշանակված է եղել ուրբաթ, սակայն նա հայտնել է, որ չի կարող ներկայանալ դրան, քանի որ պետք է մասնակցի դատական նիստին, որի ընթացքում քննվելու է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք չկիրառելու Պեչերյան դատարանի որոշման դեմ դատախազության բողոքը: