Վրաստանի դեռևս գործող նախագահ Միխայիլ Սաակաշվիլին նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը մասնակցելու պաշտոնական հրավեր է ստացել. գրում է Trend-ը:
Ինչպես հայտարարել են Վրաստանի նախագահի աշխատակազմից, արարողության հրավերը արվել է նախօրեին:
Դեռևս հայտնի չէ` Սաակաշվիլին ներկա կգտնվի երդմնակալության արարողությանը, թե` ոչ: Այս պահին նա գտնվում է Բրյուսելում և հանդիպումներ է անկացնում Եվրախորհրդարանի պատգամավորների հետ:
Ինչպես հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավարը, Սաակաշվիլիի ներկայությունը կախված կլինի նախագահի ինստիտուտի հանդեպ նոր իշխանությունների դիրքորոշումից: