Վրաստանի իշխանությունները հրաժարվել են ընդգրկել հեռացող նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին նոյեմբերի վերջին Վիլնյուս մեկնող պատվիրակության կազմի մեջ, որը պետք է վավերացնի Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: Այժմ հեռացող նախագահը միայն եկ ճանապարհ ունի ներկա գտնվել ԵՄ-ի գագաթնաժողովին, այն է` կազմակերպիչների հրավերով' հյուրի կարգավիճակում: Միաժամանակ, հնարավոր է' նրան չհրավիրեն նաև Վրաստանի նոր նախագահ Միարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը. գրում է Kommersant-ը:

 

Այն մասին, որ Սաակաշվիլին չի ընդգրկվել Վիլնյուսի գագաթնաժողովի պաշտոնական պատվիրակության կազմում, հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն: «Լիտվայի նախագահը գագաթնաժողովին հրավիրել է մասնակցելու երկրի նոր նախագահին»,- պարզաբանել է նա: