Վրաստանում վաղը տեղի կունենա երկրի նոր նախագահի՝ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության հանդիսավոր արարողությունը:

 

Վրաստանի իշխանությունները հայտնում են, որ երդմնակալության արարողությունը հնարավորինս համեստ է նախատեսվում անցկացնել: Այն կմեկնարկի առավոտյան պետարխիվից հատուկ այս արարողության համար բերված երկրի 1995 թ-ի Սահմանադրության վրա նախագահի երդման արարողությամբ: Առաջին անգամ պատմության մեջ նախագահը կերդվի ոչ թե Ռուսթավելի պողոտայի նախկին պառլամենտի շենքի դիմաց, այլ դրա բակում: Ինաուգուրացիային կմասնակցեն 30 երկրների ներկայացուցիչներ: