Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 25-ին մասնակցել է Աբխազիայի Հանրապետության նորընտիր նախագահ Ռաուլ Խաջիմբայի երդմնակալության արարողությանը: Արարողությունը տեղի է ունեցել Աբխազիայի Հանրապետության կառավարության նիստերի դահլիճում՝ տարբեր պետությունների պատվիրակությունների մասնակցությամբ:
Աշոտ Ղուլյանն ընթերցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ նորընտիր նախագահ Ռաուլ Խաջիմբայի պաշտոնավարման մեկնարկի հետ կապված շնորհավորական ուղերձը:
Երդմնակալության պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Աբխազիայի Հանրապետության նախագահի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակության հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հարցերը: Կողմերն ընդգծել են փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման անհրաժեշությունը: Հանդիպմանը մասն ակցել են ԼՂՀ փոխարտգործնախարար Ֆելիքս Խաչատրյանը, Աբխազիայի խորհրդարանի փոխնախագահ Վաղարշակ Քոսյանը և պատգամավոր Լևոն Գալստյանը: