Թուրքիայի ղեկավարը չի հրավիրվել Եգիպտոսի նոր նախագահ ընտրված Աբդել Ֆաթթահ աս Սիսիի երդմնակլալության արարողությանը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Երդմնակալության արարողությունը կայանալու է հունիսի 8-ին:

 

Թուրքիայից բացի երդմնակալության արարողությանը չեն հրավիրվել նաև Իսրայելի, Քաթարի ու Սիրիայի ղեկավարները:

 

Եգիպտոսի պաշտպանության նախկին նախարար Աբդել Ֆաթթահ աս Սիսին, ստանալով քվեարկությանը մասնակցածներից 96 տոկոսի ձայները, հաղթանակ է տարել երկրի նախագահական ընտրություններում: Նրա մոտակա մրցակցի' Համդին Սաբբահի օգտին քվեարկել է եգիպտացիների 3.09 տոկոսը:

 

ԿԸՀ-ում նաև տեղեկացրել են, որ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող եգիպտացիների 47 տոկոսը, մոտավոր տվյալներով' 25 մլն մարդ: