Վաղը՝ մայիսի 20-ին, Ուկրաինայում կայանալիք նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությանը Հայաստանը ներկայացնելու է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Նա նշեց, որ երդմնակալության արարողությանը ներկա կլինի նաեւ Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը։
Ռուսական ԶԼՄ–ները հաղորդում են, որ Ուկրաինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը ներկա են լինելու Հունգարիայի, Լատվիայի, Լիտվայի, էստոնիայի և Վրաստանի նախագահները։ Նաև ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Ռիք Փերին։
Արարողությանը ներկա են լինելու մոտ 40 երկրների բարձրաստիճան հյուրեր։