Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Դենդուկիձեն կարող են ներառվել Ուկրաինայի նոր նախագահ Պյոտր Պորոշենկոյի թիմում' որպես նախագահի խորհրդականներ: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Այդ մասին ուղիղ եթերում հայտարարել է Վիտալի Կլիչկոն, որը, համաձայն բոլոր Exit poll-երի արդյունքների, հաղթել է Կիևի քաղաքապետի ընտրություններում։

 

«Վրաստանը մեզ համար օրինակ է: Ես շատերի հետ էի այդ թեմայով խոսում: Խոսել եմ Սաակաշվիլիի հետ, նա առաջարկել է իր ծառայությունները: Խոսել եմ Դենդուկիձեի հետ և վստահ եմ, որ նրանցից յուրաքանչյուրն իր օգնությունը կտրամադրի, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,- ասել է Կլիչկոն: