ԵՄ հետ ասոցացումը կասեցնելու վերաբերյալ Ուկրաինայի որոշումը նախագահ Վիկտոր Յանուկովիչի ընտրությունն էր. երեքշաբթի օրը գրում է The National Interest-ը:

 

«Միաժամանակ, Յանուկովիչի որոշումը չի զարմացնում: ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրն իրականացնելը կնշանակեր Ուկրաինայի ղեկավարության համար երկրում լուրջ քաղաքական և տնտեսական ռեֆորմներ իրականացնել:

 

Այս կապակցությամբ խնդիրներից մեկն այն է, որ երկրի ղեկավարությունը հսկայական շահույթներ է ստանում կլանային կապիտալիզմի և կաշառակերության շնորհիվ: Ասոցացման համաձայնագրի ստորագրումը Յանուկովիչի համար հավասարազոր կլիներ ինքնալուծարման»,-գրում է պարբերականը:

 

Մյուս կարևոր գործոնը, որն ազդել է, անկասկած, Յանուկովիչի որոշման վրա, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին ազատ արձակելու մասին ԵՄ պահանջն էր:

 

Չնայած ԵՄ-ից ակնկալվող շահին, որը կարող էր ստանալ Ուկրաինան ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հետո, Տիմոշենկոյին ազատ արձակելու ռիսկը Յանուկովիչի համար անընդունելի էր. կարծում է հոդվածագիրը: