Կոտայքի մարզում հղի կնոջ բռնաբարության փորձի դեպք է գրանցվել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Դեկտեմբերի 24-ին, ժամը 6:20-ի սահմաններում Կոտայքի մարզից ահազանգ է ստացվել, որ 24-ամյա հղի կնոջ տուն ներխուժած անձնավորությունը նախ ծեծել է նրան, ապա փորձել է բռնաբարել»,- փոխանցեցին ոստիկանությունից:
Ըստ տեղեկությունների՝ այդ պահին տուն է վերադարձել կնոջ ամուսինը, ով կանխել է տուն ներխուժած տղամարդու գործողությունները:
Նշենք, որ 28 շաբաթական հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց՝ բուժօգնություն ստանալու նպատակով: