Հունաստանի Արևելյան Ատտիկե շրջանում 20-ամյա պակիստանցի տղամարդը փորձել է բռնաբարել 5-ամյա աղջնակին: Այս մասին հաղորդում է Proto Thema-ն:

Տղամարդը, ով աշխատում է տարածքում գտնվող ձիասպորտի ակումբում, մոր աչքի առաջ երեխային քարշ է տվել և փորձել բռնաբարել նրան:

Բարեբախտաբար, նա հաջողության չի հասել: Երեխան վերադարձել է մոր մոտ: Վերջինս դիմել է ոստիկանություն, այժմ հանցագործը կալանավորված է:

Կայքի հաղորդմամբ' պակիստանցին խոստովանել է իր արարքը, բայց չի կարողացել բացատրել, թե ինչու է դիմել նման բարբարոսության: