Յամալացին դատապարտվել է 25 տարվա ազատազրկման: Այսպիսի պատիժ է սահմանել Յամալի դատարանը 21-ամյա երիտասարդի համար, ով 11-ամյա աղջնակի նկատմամբ դրսևորել է դաժան վերաբերմունք:
Երդվյալ ատենակալները նրան մեղավոր են ճանաչել՝ անչափահաս աղջկան բռնաբարելու և սպանելության փորձ կատարելու համար: Նրանց վճիռն է՝ ամբաստանյալը ներման արժանի չէ:
2013թ. հունվարին հարբած երիտասարդը ներխուժել է դպրոցական աղջկա տուն՝ իմանալով, որ նրա ծնողները տանը չեն:
Խոհանոցային դանակով սպառնալով՝ նա բռնաբարել է անչափահաս աղջկան: Երբ երեխայի ծնողները դռան զանգը տվել են, և աղջիկը փորձել է բացել դուռը, երիտասարդը դանակի 11 հարված է հասցրել աղջկա որովայնին և պարանոցին: Երեխան հրաշքով է ողջ մնացել:
«Уралинформбюро»-ի տեղեկացմամբ դատարանը մանկապիղծի համար առավելագույն պատիժ է սահմանել՝ 25 տարվա ազատազրկում, որից 5 տարին նա պետք է անցկացնի բանտում, իսկ մնացած ժամանակահատվածը՝ խիստ ռեժիմով գաղութում: Բացի այդ դատարանը վճռել է հօգուտ տուժողի՝ ամբաստանյալից՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, բռնագանձել 1մլն. ռուբլի: